Մեծ Բրիտանիայի թագուհին հայտարարել է, որ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
Միացյալ Թագավորությունը շարունակելու է Ուկրաինայիհարցով ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը:
«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ապահովի Ուկրաինայի տարածքային ու ինքնիշխան ամբողջականությունը, ինչպես նաև պնդելու է մինսկյան համաձայնությունների լիակատար իրագործման վրա»,-ընդգծել է թագուհին իր ելույթում մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այսօր բացված օրենսդիր մարմնի նոր գումարման ժամանակ:
Հիշեցնենք, որ ընտրություններույմ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը: