211652_close_icon
views-count1496 դիտում article-date 16:02 24-06-2015

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ: Karabakh-life.am կայքում զետեղված հարցազրույցը պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս. թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որևէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել: Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր`ապահովելով մեր անվտանգությունը: Եվրապական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն /ՄՌՏ, ԿՏ, Ուզի, Ռենտգեն և այլ հետազոտումներ/: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկ-մասնագետների կոնսիլիում: Հետազոտություններից հետո Ս. Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր և ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ, ինչպես նաև մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին և տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում և պետք է շարունակի բուժումը տնային պայմաններում: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա [/b]

Նմանատիպ նյութեր