Քրդերն ԻՊ-ի մայրաքաղաքից ոչ հեռու քաղաք են գրավել
Սիրիայում քրդական զորամիավորումներին հաջողվել է իսլամիստներից հետ գրավել Այն-Ասսա քաղաքը, որը ՙԻսլամական պետություն՚ խմբավորման մայրաքաղաք հռչակված Ռաքքայից հեռու է 50 կմ:
Ջիհադականների դիրքերին նաեւ ավիահարվածներ են հասցվել՝ միջազգային կոալիցիայի օդային ուժերի միջամտությամբ: Քրդերն այժմ վերահսկում են նաեւ քաղաքի շրջակա գյուղերը, որոնք ամբողջությամբ ՙմաքրվել՚ են իսլամիստներից: