Նավթի համաշխարհային գները՝ հունիսի 24-ի դրությամբ
ԱՄՆ-ից նավթի պահուստների տվյալների սպասման և շուկայում գերավելցուկի մտավախության ֆոնին նավթը գնային տարբեր ուղղություններ է ցուցադրում: Այդ են վկայում առևտրի բորսային տվյալները:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:30-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով՝ մինչև ,47՝ 1 բարելի դիմաց, WTI-ը` բարձրացել 0,08%-ով՝ մինչև $ 61,06՝ 1 բարելի դիմաց:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական վարչությունն ավելի ուշ կհրապարակի նոր տվյալներ՝ երկրում հունիսի 19-ի դրությամբ նավթի կոմերցիոն պաշարների մասին:
Փորձագետները սպասում են 2,1 մլն բարելի կրճատում:


