211652_close_icon
views-count3001 դիտում article-date 09:12 24-06-2015

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 23-24-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: մասնավորապես` Երևանի Նորագավիթի գերեզմանատան մոտակայքում այրվել է 7 հա բուսածածկ տարածք, Հրազդանի կիրճում` 1300 քմ, Ռուբինյանց փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքում` 1300 քմ, Սոսեի փողոցի տներից մեկի մոտակայքում` 1200 քմ, Ադանայի փողոցի տներից մեկի մոտակայքում` 2000 քմ, Գյուրջյան փողոցի թիվ 14 շենքի մոտ` 2000 քմ, Նորք-Մարաշ 4-րդ փողոցում` 2000 քմ, Արարատի մարզի Գետափ գյուղի 6-րդ փողոցում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք և եղեգնուտ, Դալար գյուղի գերեզմանատանը` 6000 քմ, Մ-4 ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում` 1200 քմ, Արագածոտնի մարզի Ձորափ գյուղի ամառանոցներում ` 3500 քմ, Ոսկեվազ գյուղի Ֆրանգյոլ կոչվող տարածքում` 12 հա, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում` 2.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Զոնալ» կայարանի մոտակայքում` 1800 քմ, նույն քաղաքի ավագ դպրոցի մոտակայքում` 2 հա, Կոտայք գյուղում` 1800 քմ, Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի «Մատրյոշկա» ռեստորանի մոտակայքում` 4000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք համայնքին հարակից տարածքում` 4500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր