Մոսկվայում գնացքը վրաերթի է ենթարկել 2 հոգու
Մոսկվայի Նովոգիրեեւո կայարանում մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել երկու հոգու: Մի տղամարդ եւ կին, ցատկելով երկաթգծի վրա, ցանկացել են անցնել այն, սակայն չեն հասցրել:
Վրաերթի հետեւանքով ստացած վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Դեպքի հանգամանքները քննվում են: