211652_close_icon
views-count858 դիտում article-date 18:20 22-06-2015

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը հաստատվեց «Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» ֆիլմի ռեժիսորի դերում

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով հոլիվուդյան «The Wrap» հանդեսին, ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը հաստատվել է «Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» (Seducing Ingrid Bergman) ֆիլմի ռեժիսորի դերում: Ֆիլմի սցենարը, որը հիմնված է գրող Քրիս Գրինհոլդի գրքի վրա, 2014-ին ճանաչվել է իր ռեժիսորին չգտած հոլիվուդյան լավագույն սցենարներից մեկը: Սակայն իրավիճակը փոխվեց, և այժմ ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Մենգոլդն է, ով հանրահայտ դարձավ քանթրի ոճով երգիչ Ջոնի Քեշի մասին պատմող «Անցնել գիծը» (Walk The Line) ֆիլմով (2005 թ. ): «Գայթակղելով Ինգրիդ Բերգմանին» ֆիլմը ակնկալվում է, որ էկրաններ կբարձրանա 2017-ին: Այն պատմում է իրական դեպքերի մասին, որոնց մասնակցել են 1942 թ. էկրաններ բարձրանալուց հետո մեծ համբավ ձեռք բերած «Կասաբլանկա» ֆիլմում նկարահանված Ինգրիդ Բերգմանն ու ականավոր ֆրանսիացի լուսանկարիչ Ռոբերտ Կապան:

Նմանատիպ նյութեր