Ուկրաինայում կքննարկեն մահապատժի ժամանակավոր վերադարձի մասին օրինագիծը
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մոտ ժամանակներս Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ կքննարկեն երկրում մահապատժի ժամանակավոր վերադարձի մասին օրինագիծը:
Նախագծի հեղինակներից մեկը` պատգամավոր Բերեզան նշել է, որ թեև դեռևս չեն ներկայացրել օրինագիծը, սակայն այն պատրաստման փուլում է:
Նախատեսվում է, որ օրինագիծը սահմանափակ գործողություն կունենա` կգործի միայն ռազմական գործողությունների ընթացքում: