211652_close_icon
views-count2845 դիտում article-date 15:42 22-06-2015

Չեմպիոնների լիգա. վիճակահանությունը բարենպաստ էր «Փյունիկի» համար

Շվեյցարիայի Նիոնում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին փուլերի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքները բարենպաստ էին Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» համար: «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի Սան Մարինոյի «Ֆոլգորե» թիմը: Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեի» հետ: «Փյունիկ»-«Ֆոլգորե» մրցավեճի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 30-ին/հուլիսի 1-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 7/8-ին: Որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 14/15-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 21/22-ին: Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները. [b]1-ին փուլ[/b] «Լինքոլն» (Ջիբլարթար) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա) «Կրուզեյդերս» (Հս. Իռլանդիա) - «Լևադիա» (Էստոնիա) «Փյունիկ» (Հայաստան) - «Ֆոլգորե» (Սան Մարինո) «Բ36 Տորսհավն» (Ֆարերներ) - «Նյու Սեյնթս» (Ուելս) [b]2-րդ փուլ[/b] «Հայբերնիանս» (Մալթա) - «Մաքաբի» (Թել-Ավիվ, Իսրայել) ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Վարդար» (Մակեդոնիա) «Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Ռուդար» (Չերնոգորիա) «Սարաևո» (Բոսնիա և Հերց.) - «Լեխ» (Լեհաստան) «Մարիբոր» (Սլովենիա) - «Աստանա» (Ղազախստան) ԲԱՏԷ (Բելառուս) - «Դանդոլկ» (Իռլանդիա) ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Վենտսպիլս» (Լատվիա) «Միդտյուլանդ» (Դանիա) - «Լինքոլն» (Ջիբլարթար) / «Սանտա Կոլոմա» (Անդորրա) «Մոլդե» (Նորվեգիա) - «Փյունիկ» (Հայաստան) / «Ֆոլգորե» (Սան Մարինո) «Մալմյո» (Շվեդիա) - Ժալգիրիս (Լիտվա) «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ստյարնան» (Իսլանդիա) «Տրենչին» (Սլովակիա) - «Ստյաուա» (Ռումինիա) «Պարտիզան» (Սերբիա) - «Դիլա» (Վրաստան) «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Միլսամի» (Մոլդովա) «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) - «Դինամո» Զ. (Խորվաթիա) «Սկենդերբեու» - (Ալբանիա) - «Կրուզեյդերս» (Հս. Իռլանդիա) / «Լևադիա» (Էստոնիա) «Բ36 Տորսհավն» (Ֆարերներ) / «Նյու Սեյնթս» (Ուելս) - «Վիդեոտոն» (Հունգարիա)

Նմանատիպ նյութեր