Ճապոնիայի վարչապետը չի ցանկանում հիշել Ասիայի տարածքներում ճապոնական բանակի գործողությունների մասին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր չէ կառավարության նիստին հաստատել իր այն հայտարարությունը, որը նա պետք է անի օգոստոսին` Երկրորդ աշխարհամարտում Տոկիոյի կապիտուլյացիայի 70-ամյակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ըստ տեղի ԶԼՄ-ների, վարչապետը չեր ցանկանա օգտագործել «ներողություն»և «գաղութային կառավարում և ագրեսիա» տերմինները: Դրանք առկա էին Տոկիոյի կապիտուլյացիայի 50-ամյակի և 60-ամյակի կապակցությամբ արված հայտարարություններում, որոնք այդ ժամանակ հաստատվել էին նախկին նախարարների կաբինետների կողմից և համարվում էին Ճապոնիայի պաշտոնական դիրքորոշում:
Այլ կերպ` վարչապետը ցանկանում է շեշտել այդ փաստաթղթի անձնական բնույթը և առանձնապես դրանում չփորփրել մեղանչանք` Ասիայի տարածքներում ճապոնական բանակի գործողությունների համար: