Բելգիայում և Նիդերլանդներում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն Հունաստանի
Նախօրեին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում 5000-ից ավելի մարդ է դուրս եկել փողոցներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հույներին՝ Հունաստանի հարցով կայացած եվրագոտու պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հետ կապված:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները պաստառներ են բարձրացրել՝ «Մեր կյանքը չի պատկանում վարկատուներին» և «Մենք չենք վախենում և չենք ընկրկելու» գրառումներով:
Իսկ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում հույներին իրենց աջակցությունը ցուցաբերելու էին եկել 4000-ից ավելի հոլանդացիներ, հաղորդել է NOS հեռուստաալիքը: Նրանց մեջ եղել են Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության և Նիդերլանդներում Հունական համայնքների դաշնության ներկայացուցիչները:
Ցուցարարները պահանջել են, որպեսզի Հունաստանի և վարկատուների միջև համաձայնագիրը չհանգեցնի թոշակների նոր կրճատման կամ էլ հարկերի բարձրացման: