Amnesty International-ը բողոքի ակցիա է անցկացրել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հաղորդում է contact.az-ը:
Ակցիայի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին՝ մասնավորապես իրավապաշտպան Լեյլա Յունուսին, լրագրող-հետաքննող Խադիջա Իսմայլովային և Ինտիգամ Ալիևին:
Կազմակերպությունը շարունակում է կոչ անել միանալ իր կայքում տեղադրված [url=https://www.amnesty-action.org/action/baku2015/]խնդրագրին[/url], որով որն արդեն 43,606 մարդ է ստորագրել: