211652_close_icon

Փարիզում ձերբակալվել է կին-գործակալներին բռնաբարած տղամարդը

views-count1579 դիտում article-date 18:46 22-06-2015
Փարիզի ոստիկանները ձերբակալել են 59-ամյա մի գործազուրկ-տղամարդու, որը մեղադրվում է անշարժ գույքի գործակալությունների երեք աշխատակցուհիների բռնաբարության մեջ: Նրանք երեքն էլ հաստատել են, որ իրենց վրա հարձակվողը հենց այդ տղամարդն է եղել: Քննության տվյալներով՝ հանցագործը ձեւացրել է, թե ցանկանում է գնելու նպատակով բնակարաններ նայել, իսկ երբ կին-գործակալները կատարելիս են եղել իրենց պարտականությունները, տղամարդը կապել է նրանց եւ իրականացրել «սեւ գործը»:

Նմանատիպ նյութեր