Մյունխենի աճուրդում վաճառքի են հանվել Հիտլերի տաբատն ու Գյորինգի կիսավարտիքը
                        Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) սանձազերծող, գլխավոր ոճրագործ Ադոլֆ Հիտլերի և պատերազմական հանցագործ Հերման Գյորինգի անձնական իրերը, չնայած հրեաների և պատմաբանների բողոքին, վաճառքի են հանվել Մյունխենի աճուրդում: Այս մասին հայտնում է  RBC-ն:  
Ֆաշիստական Գերմանիայի պարագլուխների ներքնազգեստն ու հագուստը, ընդհանուր առմամբ 169 իր, մասնավորապես` Հիտլերի տաբատն ու Գյորինգի կիսավարտիքը,  վաճառվել են 900 հազար եվրոյով:
Լոտերի մեծ մասը ձեռք են բերել  արգենտինացի 2 տղամարդիկ, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, նշելով միայն, որ գնված իրերը կցուցադրվեն  Արգենտինայում գործող «Bild»  թանգարանում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

