76677 դիտում
22:51 21-06-2015
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում, բախվել են Ford Transit-ն ու «06»-ը, կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit մակնիշի 29 ՕՍ 519 համարանիշի եւ ՎԱԶ 2106 մակնիշի 25 ՏԼ 315 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց: Բախման հետեւանքով «06»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի եւ հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի եւ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
***
22/06/2015
10:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզել են՝ Ford Transit-ը վարել է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 60-ամյա Գառնիկ Բադալյանը, իսկ Վազ 2106-ը՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Մանուկ Զոզոյանը:
Վերջիններս տեղում մահացել են, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Ford-ի ուղևոր, Վերին Արտաշատ գյուղի տեղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ,11-ամյա Հրաչյա Բադալյանը և «06»-ի ուղևոր, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 24-ամյա Արման խաչատրյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)