211652_close_icon

Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել

views-count3155 դիտում article-date 10:11 21-06-2015
Հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր