Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը՝ Վորոնեժի մրցաշարի հաղթող
Վորոնեժում ավարտվել է ավանդական օփեն մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի մրցաշարը, որտեղ փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:
Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և շրջանցելով հեղինակավոր մի շարք գրոսմայստերների արժանացել 1-ին մրցանակին: