ՖԻՖԱ-ի ստեղծման մասին պատմող ֆիլմը դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաձախողվածը
ֆրանսիացի ռեժիսոր Ֆրեդերիկ Օբյուրտենի «Երազանքի լիգան» դրաման, որը պատմում է ՖԻՖԱ-ի ստեղծման մասին, դարձել է ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաձախողված ֆիլմը:
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն` հղում անելով «The Guardian»-ին, վարձույթի առաջին շաբաթը ԱՄՆ 10 կինոթատրոններում «Երազանքի լիգան» հավաքել է 918 մլն դոլար: Ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 25 մլն դոլար, որի միջոցների մոտ 80 տոկոսը տրամադրել է ՖԻՖԱ-ն:
Իրական փաստերի հիմնված այս ֆիլմը պատմում է ֆուտբոլի աշխարհի գավաթի ծագման պատմության մասին: Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը հանդիսանում է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, որի դերը խաղացել է Տիմ Ռոտը: Ֆիլմում նկարահանվել է նաև Ժերար Դեպարտիեն: