Գերմանիայի զինված ուժերի թանգարանում կտեղադրվի ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանը
Հունիսի 19-ին Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում, Գերմանիայի զինված ուժերի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրման թանգարանում կտեղադրվի ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այն ֆրանսիական թանգարանին է նվիրել Ռուսաստանի ռազմա-պատմական ընկերությունը (ՌՌՊԸ):
ՌՌՊԸ գիտական տնօրեն Միխայիլ Մյագկովը հայտարարել է, որ այդ կերպ կվերականգնվի պատմական արդարությունը, քանի որ Ռեյմսում ստորագրված կապիտուլյացիայի մասին ակտը միայն նախնականն էր, իսկ իսկական ակտը ստորագրվել է մեկ օր անց Կառլսհորֆում Գեորգի Ժուկովի կողմից:
Հիշեցնենք, որ Գեորգի Ժուկովը (1896–1974 թթ.) ականավոր ռազմական գործիչ էր, ԽՍՀՄ մարշալ, Սովետական Միության քառակի հերոս և անփոխարիների դեր ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: