Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում. Արդյո՞ք կթանկացվեն օղու, ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի դրույքները, թե՞ պատգամավորներին կհաջողվի շրջանցել հերթական թանկացումը
«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի դրույքները եւ ակցիզային հարկ սահմանել սեղմված գազի համար, այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հետաձգեց:
Նախագծի ընդունման դեմ ըդվզողներից էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով դժգոհեց, որ այն կբերի ոչ միայն տվյալ ապրանքների թանկացմանը, այլեւ շղթայական թանկացումների կհանգեցնի:
Նա նշեց, որ նախագիծը լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունի եւ ընդմիջում խնդրեց: ԱԺ պատգամավորների մեծամասնությունը եւս դեմ է այդ նախագծի ընդունմանը: