ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակողին ի՞նչ պատիժ տվեցին եւ ինչո՞ւ է դժգոհ մեղադրյալի պաշտպանը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծած 42-ամյա Արշակ Սվազյանին Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց մեկ ամսյա կալանքի:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցի հետ զրույցում ասաց Արշակ Սվազյանի փաստաբան Լիաննա Բալյանը:
Նա նշեց, որ դա շատ խիստ պատիժ է եւ, եթե իրենով լիներ` կբողոքարկեր, բայց մինչեւ չխորհրդակցի պաշտպանյալի հետ` չի կարող նման որոշում կայացնել:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված գործն արդեն դատարանում է:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
42-ամյա Արշակ Սվազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել էր Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրա դեմ քրեական գործր է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Սոսեի 2/2 հասցեում դեկտեմբերի 11-ին ծեծի էին ենթարկել Արամ Մանուկյանին: Նրա մոտ ուղեղի ցնցում եւ սալջարդ էր ախտորոշվել: Պատգամավորի հարևանները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նրան ծեծել են իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել:
Այդ մասին հայտնել էին նաեւ ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը և նրա համախոհները կասկածներ էին հայտնել, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքներով: