676 դիտում
16:50 18-06-2015
Կառավարության որոշումները կնպաստեն ձեռնարկատիրության ծավալման պայմաններին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» և ևս վեց օրենքում և օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը:
Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը:
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նրանք նախագծի ընդունումը պայմանավորել են վեճերի արտադատական լուծումը խրախուսելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ կառավարությունը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգը խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից և դեմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առաջարկվող փոփոխությանը:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացման վերաբերյալ գործադիրն ունի առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
19:00 27-11-2018
Մոսկվայում քննարկվում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման փաստաթղթերը
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով