211652_close_icon
views-count1078 դիտում article-date 11:08 14-02-2014

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ-ում ՀՀ զինված ուժերի ծավալման, մարտական գործողությունների վարման և այլնի շուրջ

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Ք ննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

Նմանատիպ նյութեր