1980 դիտում
22:48 28-09-2016
ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվել է վարժանք-դասընթաց՝ բազայի ծավալման թեմայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում թեմայով վարժանք-դասընթաց:
Միջոցառման հիմնական նպատակն է ամրապնդել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները:
Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ինքնաբավ են` ապահովված առաջին օրերի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ և այլն): Աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ծավալվում է վրանային ավան, որտեղ տեղակայվում է փրկարարների շտաբը և որտեղից ղեկավարվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Խոշոր աղետի դեպքում մարդասիրական առաքելությամբ արտերկիր մեկնող ԱԻՆ ՓԾ որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ու շարունակում են պարբերաբար անցկացվող դասընթացների և ուսումնավարժությունների միջոցով բարձրացնել պատրաստվածության մակարդակը:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3424 դիտում
23:45 26-05-2021
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել է ուսումնավարժություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ