211652_close_icon

Հունաստանի տնտեսական վիճակի հարցերով վճռական հանդիպում` այսօր

views-count804 դիտում article-date 12:31 18-06-2015
Այսօր Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները Հունաստանի տնտեսական վիճակի հարցերով վճռական հանդիպում կանցկացնեն: Աթենքը հսկայական պարտք ունի Եվրամիության վարկատուներին: Երկիրը սնանկացման և Եվրագոտուց դուրս գալու եզրին է: 2 շաբաթից Հունաստանը պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վերադարձնի ավելի քան մեկ ու կես մլրդ եվրո: Նման գումար չկա, իսկ չվճարելը նշանակում է դեֆոլտ: Ու մինչ նախարարների կաբինետը փորձում է օգնության նոր փաթեփի շուրջ պայմանավորվել բանկերի հետ, հույները կանխիկացնում են իրենց հաշիվները և բողոքի ակցիաներ կազմակերպում:

Նմանատիպ նյութեր