Բաքվի եվրոխաղերում փոխչեմպիոն դարձած Միհրանին եւ նրա մարզիչներին Էջմիածնում մեծ ընդունելության են արժանացրել, իսկ քաղաքապետը իր կողմից նվերներ է մատուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ, ծնունդով՝ էջմիածինցի Միհրան Հարությունյանը, ով արծաթե մեդալ նվաճելով` դարձավ փոխչեմպիոն, մեծ ընդունելության արժանացավ Էջմիածնում:
Էջմիածնի քաղապետարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հանդիպել է հունա-հռոմեական ոճի ըմբիշների եւ մարզիչների հետ` Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի, օլիմպիական կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Նազարյանի, Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանի, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ըմբիշ և հիմա Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հետ:
Քաղաքապետը ըմբիշներին Էջմիածինը բնութագրող խորհրդանշական հուշանվերներ է հանձնել: