Զինապարտության մասին նոր օրենքի ընդունումից հետո Թուրքիայի բանակի թիվը նվազել է
Այն բանից հետո, երբ Թուրքիայում գործող զինապարտության մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց, 2014-ի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին 15 ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս, երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը նվազել է:
[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1215]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ մեկ ամսում զորակազմի թիվը պակասել է ավելի քան 110 հազարով: Նշյալ կայքը նաև ինտերնետ-հարցում է կազմակերպել թեմայի շուրջ` հետևյալ հարցադրմամբ.
Թուրքիայի զինված ուժերում անձնակազմի թվի նվազեցումը ըստ ձեզ նորմա՞լ է:
Այո – 62.72 տոկոս
Ոչ – 33.5 տոկոս
Չգիտեմ – 3.78 տոկոս
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1215]այստեղ[/url]: