Շոտլանդական կղզում վերջին 50 տարում առաջին գողությունն է տեղի ունեցել
Շոտլանդական Կաննա կղզում անհայտ անձինք խանութ են թալանել: Նրանք գողացել են քաղցրավենիք, 6 մորթյա գլխարկ: Հատկանշական է, որ խանութի սեփականատերն այն միշտ բաց է թողել: Գիշերները ձկնորսներն օգտվել են Wifi-ից:
Դեպքը վերջին 50 տարում կղզում տեղի ունեցած առաջին գողությունն է: Դրանից առաջ ոստիկանությունը գողության դեպք քննել է նախորդ դարի 60-ականներին: