Շոտլանդական վիսկի արտադրողները ողջունել են անկախության հանրաքվեի արդյունքները
Շոտլանդական վիսկի արտադրողները երեկվա անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո թեթևացած շունչ են քաշել: Շոտլանդացիները որոշել են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Շոտլանդական վիսկու ասոցիացիայի գլխավոր տնօրեն Դևիդ Ֆրոստը հայտարարել է, որ Շոտլանդիայի բնակիչները կատարել են պատմական ընտրություն, և իրենք ողջունում են այդ ընտրության շնորհիվ հաստատվող կայունությունը:
Եթե Շոտլանդիան անկախանար և դուրս գար ԵՄ-ի կազմից, ապա շոտլանդական վիսկին կկորցներ այն աջակցությունը, որը ստանում է բրիտանական դիվանագետների կողմից:
Վիկսին իր նշանակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Շոտլանդիայից արտահանվող ապրանքների մեջ: Առաջին տեղում նավթն է: