Պինսոն կղզում 100 տարում առաջին անգամ կրիաներ են ծնվել
Գալապագոսյան կզնիներից մեկում` Պինսոնում, 100 տարում առաջին անգամ կրիաներ են ծնվել: «Սլոնովիե» կոչվող կրիաների տեսակից մեկ դար չէր հանդիպում:
XIX դարում կղզի են բերվել սեւ առնետներ, որոնք կերել են այդ կրիաների ձվերը: Վերջին կրիան սատկել էր 2012 թվականին` 100 տարեկանում:
Կենդանասերների ջանքերով` կրիաների պոպուլյացիան վերականգվել է: Մի քանի կրիաների բազմացրել են այլ վայրում, ապա նորածին կրիաներին տեղափոխել կղզի: Եւ ահա, արդյունքը նկատելի է: Կենդանասերները նաեւ ոչնչացրել են կղզու առնետներին: