Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը
Թուրքիայում 90 տարեկանում մահացել է երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: 1960-1990թթ-ին նա 7 անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնն ու այդ ընթացքում 2 անգամ հեռացվել իշխանությունից՝ զինվորական հեղաշրջման պատճառով:
Նախագահի պաշտոնը Դեմիրելը զբաղեցրել է 1993-2000թթ-ին: