Ֆրանսիայում կալանավորվել է միլիարդատեր, «Անժիի» նախկին սեփականատեր Սուլեյման Քերիմովը
Նիցայում ֆրանսիական ոստիկանությունը կալանավորել է Մախաչկալայի «Անժիի» նախկին սեփականատեր Սուլեյման Քերիմովին:
«Երկուշաբթի երեկոյան Սուլեյման Քերիմովը կալանավորվել է Նիցայի օդանավակայանում, նրան բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք:
Տեղի մեր հյուպատոսության աշխատակիցները շտապօդանավակայան են ժամանել, այնուհետև հանդիպել են Քերիմովի հետ, որը կայացել է ոստիկանության բաժանմունքում՝ ուշ գիշերը:
Մենք մշտապես կապի մեջ ենք տեղի իշխանությունների հետ և փորձում ենք Քերիմովին ազատ արձակելու հարցը լուծել», հայտնել է ռուսական հյուպատոսության աշխատակիցը:
51-ամյա Քերիմովի կալանավորման պատճառներն առայժմ հայտնի չեն: Այլ տեղեկություններով, նրան մեղադրում են հարկերը չվճարելու մեջ:
Գործարարը «Անժին» լքել է 2016 թվականին՝ ղեկավարությունը փոխանցելով Օսման Ղադիևին: Forbes-ը Քերիմովի կարողությունը գնահատում է մոտ 2 մլրդ դոլար: