3959 դիտում
10:36 17-06-2015
Oրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյունքները բողոքարկող ուսանողները՝ փաստել են, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք:
Բացակայածներից մեկը եղել Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երևանից պետք է ժամաներ: Երևանցի հյուրը, պարզվում է, պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչև վերջ: Սա նշանակում է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
20:49 14-04-2015
«Բամբիռ»-ի ելույթը` Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում. լուսանկարներ
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են