«Բամբիռ»-ի ելույթը` Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում. լուսանկարներ
Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Նիկոյանը, Մարտուն Գրիգորյանը:
Մասնաճյուղի ուսանողների ուժերով պատրաստված հուշ ցերեկույթը հետադարձ հայացք էր դեպի անցյալ, և արդարացի պահանջ ներկայի համար: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել հանրահայտ «Բամբիռ» խմբի երաժիշտները: Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, դրանք նախատեսված են ամբողջ 2015 թվականի համար: