Սոչիի ռեստորաններից մեկում արջերին պարբերաբար ալկոհոլ են հյուրասիրել
ՌԴ Կրասնոդարի երկրամասի դատարանի որոշմամբ՝ Սոչիի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից առգրավվել են երկու արջեր, որոնց ռեստորանի այցելուները պարբերաբար ալկոհոլ են տվել:
Դատարանի որոշմամբ՝ արջերը կմնան Մոսկվայում՝ կենդանիների վերականգնողական կենտրոնում: Արջերի անմխիթար վիճակի մասին ահազանգել էին բնապահպանները: Կենդանիների տերը հրաժարվել էր ինքնակամ հանձնել արջերին, եւ գործը հասել էր դատարան: