Ուսուրիյսկի կենդանաբանական այգուց ուղղաթիռով տարհանում են առյուծին և արջերին. ֆոտոշարք, տեսանյութ
Այսօր` սեպտեմբերի 1-ին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում է կայացրել Ուսուրիյսկում օրեր առաջ հեղեղված կենդանաբական այգուց Ми-26 ուղղաթիռով տարհանել առյուծին և արջերին:
Նրանց օդ են բարձրացնում վանդակի հետ միասին:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/31/63386/]Հիշեցնենք[/url], որ մոտ 25 փոքր և երկու խոշոր կենդանի (հիմնականում թռչուններ և կրծողներ) էր սատկել ՌԴ Ուսսուրիսկ քաղաքի կենդանաբանական այգում տեղի ունեցած հեղեղումների պատճառով:
Աշխատակիցները նախապես տեղեկացված էին եղել հնարավոր աղետի մասին և տեղափոխել էին կենդանիներին, սակայն մի մասին փրկել չէր հաջողվել:
Տեղացիներից շատերն օգնել էին կենդանիներին տեղափոխելու հարցում և անվտանգ տարածքներ էին տրամադրել:
Ավելի վաղ ջուրը ծածկել էր նույն քաղաքի մեկ այլ կենդանաբանական այգու մի մասը: Ցավոք, փակ վանդակում խեղդվել էր այցելուների սիրելի արջը: