762 դիտում
18:55 16-06-2015
ԱՄՆ-ը կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսությունը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության ու աջակցության կարևորությունը:
Արդարադատության նախարարության հետ փոխգործակցության համատեքստում Ջոնաթան Կացը շեշտել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսության կարևորությունը:
Նա ընդգծել է հատկապես հասարակական սեկտորի հետ առողջ քննարկումների արդյունքում ստեղծված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ համարելով այն լուրջ առաջընթաց:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում հնարավոր համագործակցության ձևաչափերը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համապատասխան աշխատանքային օրակարգի մշակման և քննարկման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2711 դիտում
17:40 07-06-2016
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
1216 դիտում
22:58 31-07-2019
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան