2481 դիտում
22:30 18-10-2016
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը՝ լրատվական կայքի հարցին
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին.
[b]Հարց[/b]. Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։
[b]Պատասխան[/b]. Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։
Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
22:25 13-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
1310 դիտում
19:00 20-02-2015
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panaramenian.net լրատվական կայքի հարցին
1628 դիտում
19:48 07-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը