ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվական կայքի հարցին
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին.
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:
[b]Տիգրան Բալայան.[/b] Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է։