1437 դիտում
20:52 25-02-2015
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին
Հարց. Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան միշտ նախապայման է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ իբր՝ դա հայտնի էր ամբողջ աշխարհին։ Ի՞նչ կասեք այդ կապակությամբ։
Շավարշ Քոչարյան. Ինչպես նշել է արտգործնախարար Նալբանդյանը դեռ 2010թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ "Wall Street Journal" օրաթերթում հրապարակված իր հոդվածում՝ «Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»:
Դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները եւ կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը։
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին։
Նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միեւնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին։
Նմանատիպ նյութեր
3412 դիտում
20:20 28-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական կայքի հարցին
4352 դիտում
18:52 08-10-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
2600 դիտում
21:17 31-03-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ