16191 դիտում
19:54 16-06-2015
Լոռու մարզում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 31-ամյա Լիպարիտ Հայրապետյանի վարած ГАЗель մանկնիշի 35 17 Լ համարանիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 59-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի 34 CP 851 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Դ. Պողոսյանը և նրա ուղևորներ` 57-ամյա Հրանուշ Խաչատրյանը, 24-ամյա Քրիստինե Աստարյանը, և մյուս ավտոմեքենայի ուղևորներ` 78-ամյա Ելենա Գևորգյանը, 20-ամյա Լուսինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանությոն 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցնեը` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Սպիտակի ոստիկանապետ Ա. Աղումյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությայն հատկապես կարևոր գործերով քննիչ Հրաչյա Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնիիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ГАЗель-ը սպասարկում է Ստեփանավան-Երևան թիվ 411 երթուղին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+