211652_close_icon
views-count7447 դիտում article-date 15:59 16-06-2015

Բաքու-2015. Ստեփան Մարյանյան. Ես խղճում եմ ադրբեջանցիներին

Բաքվի Եվրոպական խաղերի առաջին ռուսաստանցի չեմպիոնը՝ Ստեփան Մարյանյանը Championat.com-ին պատմել է մրցելույթների ժամանակ տրիբունաներում տիրող մթնոլորտի մասին: [b]- Խաղերին մասնակցելիս գիտակցո՞ւմ էիք, որ ձեզ «ջերմ» ընդունելություն է սպասվում:[/b] - Այո, մանավանդ իմ ազգանունով, որտեղ երկու «յան» կա, հատկապես Բաքուն ճիշտ տեղն էր: Պատրաստ էի դրան, բայց չէի վախենում կամ էլ հուզվում: Ես մեծ երկիր եմ ներկայացնում, ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում: Ինչի՞ց պիտի վախենայի: [b]- Իսկ այն, որ ձեր հասցեին անընդհատ սուլում և վիրավորական վանկարկումներ էին անում, ձեզ հունից չէ՞ր հանում:[/b] - Ընդհակառակը, միայն ավելի էր «տաքացնում»: Ոչ մի խնդիր դա ինձ համար չհարուցեց, միայն ավելի կենտրոնացրեց: Ես խղճում եմ այդ մարդկանց, որոնք այդպես անշնորհք ձևով են հյուրերին ընդունում: Սա ընդամենը սպորտ է, պայքար, որը ազգերին ոչ թե պետք է բաժանի, այլ միավորի: Ինչ արած, դա նրանց ընտրությունն է: Ես գործով եմ պատասխանել. կիսաեզրափակիչում խոշոր հաշվով հաղթել եմ ադրբեջանցի մրցակցին: Բայց նրա հանդեպ ոչ մի բացասական վերաբերմունք չունեմ, սա սպորտ է: Հիշեցնենք, որ Ստեփան Մարյանյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56394/]դարձավ[/url] Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերի չեմպիոնը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգում եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով բելառուս Սոսլան Դուրովին:

Նմանատիպ նյութեր