1776 դիտում
15:55 16-06-2015
Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվեց. նրանց պատժի ռեժիմը կփոխվի
Անժամկետ հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի դիմումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը բավարարել է եւ վերջիններս իրենց պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանտու Գոռ Ղլեչյանը:
Հարցին, թե հացադուլը դադարեցրել են, թե ոչ, պատասխանեց, որ նման տեղեկություն դեռ չեն ստացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում Շանթ Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանը մինչեւ հացադուլը դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար: Նա մանրամասնել էր, որ հանձնաժողովի որոշմամբ Շանթ Հարությունյանը պատիժը պետք է կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ:
«Հանձնաժողովի առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի»,- ավելացրել էր Գոռ Ղչեչյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
2559 դիտում
09:53 23-12-2014
Վրաստանում գործող վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար կփոխվի. Ժողովուրդ
920 դիտում
20:34 29-11-2014
«Հերտա»-ի դեմ խաղում «Բավարիա»-ն բավարարվեց մեկ գոլով. տեսանյութ
2803 դիտում
18:07 13-07-2020
«Մանչեսթեր Սիթիի» հայցը բավարարվեց. թիմը կշարունակի խաղալ եվրագավաթներում
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան