ԱՄՆ-ն պատրաստվում է Լեհաստանում ծանր սպառազինություն տեղակայել
Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկայում Լեհաստանի տարածքում ծանր սպառազինություն տեղակայել, այդ թվում` տանկեր և զրահապատ մեքենաներ: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակը` հավելելով, որ մայիսին քննարկել է այդ հարցը Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ:
BBC-ի տվյալներով, արևելյան Եվրոպայի երկրները մտահոգված են ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերով և Մերձբալթիկայի նախկին խորհրդային 3 հանրապետությունները նույնպես ծրագրում են ամերիկյան ծանր սպառազինություն տեղակայել իրենց տարածքներում: