«Ոչ ոք չի փրկվում միայնակ» դրամայով կփակվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնը
Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի փակման ֆիլմը կլինի իտալացի կինոռեժիսոր Սերջիո Կաստելլիտոյի «Ոչ ոք չի փրկվում միայնակ» դրաման: Այդ մասին հայտնել է կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, կինոփառատոնը կանցնի հունիսի 19-ից 26-ը: Մինչև վերջին պահը փակման ֆիլմը գաղտնի էր պահվում:
«Ոչ ոք չի փրկվում միայնակ» ֆիլմը պատմում է ամուսնալուծված զույգի փոխհարաբերությունների մասին, որը շանս է ստանում վերականգնել սերը: