ԱՄՆ-ն խախտում է ռազմական պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ
Արևելյան Եվրոպայում ծանր ռազմտեխնիկա տեղակայելու ծրագրերի մասին տեղեկությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր են վերջնականապես խզել 1997 թ-ին կնքված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը: Նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ փաստաթղթով Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորություն է ստանձնել մշտական հիմունքներով Արևելյան Եվրոպայի տարածքում չտեղակայել մարտական ուժեր կամ սպառազինություն:
«Արևմուտքը հաշիվ է տալիս իրեն, որ ռուսական սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան հորինվածք: Սակայն այն հարմար է քարոզչությամբ օգտագործել՝ քողարկելու համար Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջումը, որոնց համար պատասխանատու է ԱՄՆ-ն»,-նշված է հայտարարության մեջ: