Դմիտրի Յարոշը սպառնացել է պայթեցնել Ուկրաինայի Գերագույն ռադան
Ուկրաինայի «Աջ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը սպառնացել է խորհրդարանի նիստում նռնակ պայթեցնել: Այս մասին նա հայտարարել է «Громадське ТВ»-ին տված հարցազրույցում:
«Խորհրդարանում իմ գտնվելը, հատկապես Ուկրաինայի թշնամիների կողքին, անհարմարություն է: Ամեն դեպքում ես ինձ մոտ նռնակ ունեմ և այն կարող եմ ցանկացած պահին նետել: Նրանք իրավունք չունեն մեզ՝ պատգամավորներիս խուզարկելու: Եթե անվտանգության աշխատակիցներն ինձ հարցնեն, թե նռնակ կա՞ մոտս, ես կպատասխանեմ, որ ոչ»,-անկեղծացել է Ուկրաինայի գլխավոր ազգայնականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աջ սեկտոր»-ը հրաժարվել է ենթարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը: