211652_close_icon
views-count68585 դիտում article-date 11:39 02-08-2014

Ոստիկանները սև բերեցին Սյունիքի նախկին մարզպետ Լիցկայի որդու գլխին. վերջինս խոնարհ հարսի նման ենթարկվում էր ՃՈ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատում են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով: Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով: Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Խաչատրյանը ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի նախկին մարզպետ Լիցկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին է, ով «գայի պլաշադկայում» խոնարհ հարսի նման գլխիկոր ենթարկվում էր ՃՈ աշխատակիցների ցուցումներին: Քիչ առաջ իրեն անպարտելի համարող Լիցկայի նորաթուխ որդին ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության150 հազար դրամով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի 22 հասցեյում գրանցված «Զաթի» ՍՊԸ-ի հաշվեկշռում: [img]/ups/images/0164659001406977380244641.jpg[/img] Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր