211652_close_icon
views-count127280 դիտում article-date 18:39 16-04-2018

Իրեն առյուծի տեղ դրած 46-ամյա խմած վարորդը «գաի պլաշչադկայում» դարձավ խոնարհ հարս. նա Audi-ին վարում էր՝ գերազանցելով խմածության ամենաբարձր ցուցանիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայության ժամանակ կանգնեցրել են Audi մակնիշի 85 RR 008 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը տևական ժամանակ փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ ինքը «լավ տղա է», ազգի փրկիչ ու ամենավերջին խոսքերն է շռայլել այն վարորդների նկատմամբ, ովքեր ավտոմեքենան վարում են ոչ սթափ (խմած) վիճակում: Ճանապարհային ոստիկանները նրան ենթարկել են սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում և խմածության աստիճանը եղել է ամենաբարձր ցուցանիշը, ինչի համար էլ խմած վարորդների հասցեին հայհոյանքներ տվող Audi-ի վարորդը, ով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 46-ամյա Սուրեն Ղարիբյանն է, ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով, իսկ Audi-ն էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Շերամի փողոցում մի իսկական շոու սարքելու ժամանակ, իրեն առյուծի տեղ դրած Ս. Ղարիբյանը, երբ իմացավ, որ ավտոմեքենան տեղափոխվում է «գաի պլաշչադկա», դարձավ խոնարհ հարս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր