Հռոմի Պապը եկեղեցու մեջ մանկապղծության դեպքերի պատասխանատու մի շարք հոգևորականների է հեռացրել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանով մի շարք բարձրաստիճան սպասավորներ հեռացվել են եկեղեցուց:
Ինչպես հաղորդել է Associated Press-ը, վերջիններս մեղադրվում են եկեղեցու իրենց թևում մանկապղծության դեպքեր թույլ տալու մեջ: Մասնավորապես, եկեղեցուց հեռացվել է ամերիկյան Սենթ-Փոլի և Մինեափոլիսի արքեպիսկոպոսը, նրա տեղակալը, ովքեր մեղադրվում էին 2 մանկահասակ տղաների նկատմամբ մի հոգևորականի կողմից սեռական ոտնձգության դեպքի մեջ: Հեռացվել է նաև Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի նախկին դեսպանը:
Նշենք, որ Վատիկանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ծառայությունից անմիջապես կհեռացվեն նաև այն հոգևորականները, ովքեր պատասխանատու են եկեղեցում մանկապիղծների հայտնվելու համար: